ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Երևանյան աղմուկը` Ամանորին

Երևանյան աղմուկը` Ամանորին
23.12.2013 | 16:49

Երևանյան աղմուկը Ամանորին ավելի է թեժանում: Հրավառությունն ու պայթուցիկները մի կողմից տոնական մթնոլորտ են ապահովում, մյուս կողմից` ավելորդ աղմուկի ու դժգոհության պատճառ դառնում: Պայթուցիկների անորակությունն էլ մեկ այլ խնդիր է, և կարող են վնասել հենց պայթյունը «սադրողին»:

Ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ պայթուցիկներից առաջացած ձայնային տատանումները հանկարծակիի են բերում մարդկանց, առաջացնում սթրես, զայրույթ, տագնապ, վախ: «Մարդը վախից կարող է մահանալ,- նկատեց նա,- ասում են` երկու վախը մի մահ է: Փոքրիկ երեխաները վեր են թռչում տեղից ու սկսում լացել: Հարցրեք մարդկանց, չեք գտնի մեկին, ում մեջ հրճվանք է առաջացնում այդ աղմուկը»:
Գուցե որոշ մարդիկ իրենց ուրախությունն այդպե՞ս են արտահայտում, ադրենալինի քանակությո՞ւն են ապահովում, հարցրի:
«Կան մարդիկ, ում երեխաներն ուզում են չարաճճիություն, անշնորհքություն անել, նրանց ձեռնտու է տարբեր առիթներից հետո հրավառություն սարքելը: Ոմանք կայանալու խնդիր ունեն, մեկը ծխում է, հայհոյում, մեկն էլ օդում պայթյուն է առաջացնում, հաճույք է ստանում, և դեռ հրճվում է, երբ դիմացինը վախ է ապրում»,- ասում է նա:
Շատ երկրներում արգելված է պայթուցիկների գործածումը: Մեզ մոտ օրենքով հարցը կարգավորելու փոխարեն առաջարկում են բացատրական աշխատանքներ տանել պայթուցիկներից օգտվողների շրջանում: Նշենք, որ Վանո Սիրադեղյանի, Երվանդ Զախարյանի քաղաքապետության ժամանակ արգելված է եղել պայթուցիկների վաճառքը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ